Այսօր իտալական Ջենովա քաղաքում ջրհեղեղ է եղել, որի արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ուրբաթ օրը քաղաքում հզոր տարափ է տեղացել, և հիմա Ջենովայի փողոցները վերածվել են ջրառատ գետերի:
Քաղաքային իշխանությունները կոչ են անում բնակիչներին դուրս չգալ տներից և բարձրանալ շենքերի ավելի բարձր հարկերը: