Մերձավոր Արևելքում Իրանն իրենից մի փոքր վտանգ է ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այս մասին, Reuters-ի հաղորդմամբ, հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը:
«ԱՄՆ-ի, նրա շահերի և ընկերների համար փոքր վտանգ է ներկայացնում Իրանը»,- հաղորդում է աղբյուրը:
Պենտագոնի ներկայացուցիչն ավելացրել է, որ ինքը չի կարծում, թե Թեհրանը ձգտում է ռազմական կոնֆլիկտ հրահրել:
Մինչ այդ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլենդը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի ձգտում Իրանի հետ ռազմական առճակատման, սակայն կօգտագործի բոլոր միջոցները այդ երկրի վրա միջազգային ճնշում գործադրելու համար: