Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը հայտնել է, որ մեծ տպաքանակով կվերահրատարակի Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարով համարը:
Պարբերականի խմբագիր Ստեֆան Շարբոնիեն Reuters գործակալության թղթակցին հայտնել է, որ առաջին հրատարակումը 75 հազար տպաքանակով շատ արագ սպառվել է, և իրենք պատրաստվում են թողարկել ևս 175 հազար օրինակ:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ հրդեհվել էր պարբերականի խմբագրության շենքը, ինչից հետո այն տեղափոխվել է Liberation թերթի գրասենյակ: