Thursday, 25 04 2024
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև

Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը արագ և ինքնուրույն որոշումներ կայացնողներ են. սոցիոլոգ

«Հանրապետական» կուսակցությունը լուրջ է վերաբերվում գալիք ընտրություններին և հաջողությունների հասնելու համար կենտրոնացնելու է իր կադրային, կազմակերպչական և ֆինանսական բոլոր ռեսուրսները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանի հրաժարականներին և ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու մասին նրանց հայտարարություններին:

«Քաղաքական նախկին փորձը ցույց է տալիս, որ կուսակցությունների շտաբների ղեկավարումը պատրաստվածության լուրջ մակարդակ, կապեր և մարդկանց հետ աշխատելու կարողություն է պահանջում: Մենք հիշում ենք, որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շտաբի պետը եղել է Հուսիկ Լազարյանը, Ռոբերտ Քոչարյանի շտաբի պետը եղել է Սերժ Սարգսյանը, այժմ էլ Սերժ Սարգսյանի շտաբի պետ է նշանակվում Հովիկ Աբրահամյանը: Բոլոր ժամանակներում այս գործը ստանձնել են լուրջ մարդիկ, ովքեր տեղում կարողացել են խնդիրներ լուծել, իրավիճակին արագ արձագանքել: Կարևոր է, որ կուսակցության շտաբի պետն ու նրա տեղակալը լինեն մարդիկ, ովքեր կարող են արագ և ինքնուրույն որոշումներ կայացնել: Այնտեղ չի կարող լինել մեկը, ով պետք է դեռ մեկին էլ զանգահարի, ինչ-որ բան հարցնի կամ իր գործողությունների համաձայնություն ստանա: Դրա համար էլ շտաբի պետերը միշտ եղել են վստահելի և փորձառու անձինք: Իսկ Հովիկ Աբրահամյանն ու Միքայել Մինասյանը հենց այդ մարդիկ են, ովքեր փորձառու են, կապեր ունեն տեղական կառույցների հետ, նախկինում էլ այդ գործն են արել: Հովիկ Աբրահամյանը նախկինում էլ շտաբի պետ է եղել, Միքայել Մինասյանն էլ օգնել է նրան»,- հիշեցրեց սոցիոլոգը:

Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի մասին հայտնի է դարձել նոյեմբերի 1-ին: Նա իր հրաժարականը կներկայացնի խորհրդարանի նոյեմբերի 14-ի նիստում: ԱԺ նախագահը հայտարարել էր, որ գլխավորելու է ՀՀԿ շտաբը:

Իսկ ահա նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Միքայել Մինասյանը իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել էր երեկ` նոյեմբերի 3-ին: Նա նշել էր, որ գնում է «օգնելու Հովիկ Աբրահամյանին գալիք ընտրությունները պատշաճ նախապատրաստելու հարցում» և կարծում է, որ դա է այսօրվա առաջնահերթությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում