Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը համոզել է Պուտինին

ՌԴ վարչապետ, 2012 թվականից վերստին այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Պուտինը մինչև 2012 թվականը չի պատրաստվում դուրս գալ Ռուսաստանից արտերկրյա գործուղման և շրջելու է միայն երկրի ներսում: Այս հայտարարությունը վկայում է Պուտինի սնապարծության եւ բարդույթների մասին: Նա փաստորեն չի ցանկանում որևէ երկրում լինել Ռուսաստանում երկրորդի թեկուզ դե յուրե կարգավիճակով:

Բայց նրա մամուլի քարտուղարի հայտարարությունը մեզ համար ուշագրավ է իհարկե մեկ այլ ասպեկտով: Բանն այն է, որ շաբաթներ առաջ ռուսական գործակալությունները տարածեցին տեղեկատվություն այն մասին, որ Պուտինը նոյեմբերին կայցելի Հայաստան, որպեսզի մասնակցի էներգետիկ ոլորտի զարգացման մասին նոր համաձայնագրերի կնքմանը: Դա հիշեցնում էր ռազմակայանների պատմությունը, որն այս անգամ, ըստ ամենայնի, կրկնվելու էր էներգետիկ ոլորտում:

Սակայն հիմա փաստորեն պարզ է դառնում, որ Պուտինն այդպես էլ չի պատրաստվում գալ Հայաստան: Ի դեպ, հատկանշական է, որ իր վարչապետական պաշտոնում նա այդպես էլ ոչ մի անգամ չայցելեց Հայաստան, սակայն նոյեմբերյան այցի մոտիվներն իհարկե պարզորոշ ուրվագծվում էին: Նախ, դա թե ներքաղաքական զարգացումներն ու նախընտրական մեկնարկն է Հայաստանում, թե նաեւ այն, որ Հայաստանը բավական բաց հայտարարություններ արեց Արեւմուտքի, մասնավորապես Ֆրանսիայի հետ էներգետիկ գործակցության մասին:

Այժմ, երբ հայտարարվում է այն մասին, որ Պուտինը Ռուսաստանից դուրս չի գալու, թերեւս պարզ է դառնում, որ նա իրեն հետաքրքրող հարցերը մասնավորապես Հայաստանի հետ կապված պարզել է Սերժ Սարգսյանի հետ մոսկովյան հանդիպմանն ու բավարարված է դրանով, ինչի համար էլ թերևս Պուտինը չի այցելի Հայաստան, թեև պետք է նկատել, որ նրա հավանական այցի մասին պաշտոնական հայտարարություն էլ չի եղել:

Այդուհանդերձ, կարծես ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին հաջողվել է Պուտինի հետ հասնել թերեևս այսպես ասած գլոբալ պայմանավորվածությունների, ինչի արդյունքն էլ դարձել է Մոսկվայից վերադարձից հետո Հայաստանում կադրային պաշտոնանկությունների նոր, ու թերևս առավել ուժգին ալիքի մեկնարկը: Ակնհայտ է, որ Պուտինը գալու էր ռեվիզիայի, սակայն Սերժ Սարգսյանին հաջողվել է նրան հետ պահել այդ մտքից: Միայն թե հարցն այն է, թե ինչի՞ շնորհիվ:

Այսինքն, Հայաստանում կադրային ալիքին զուգահեռ մենք ականատես ենք լինելու այսպես ասած պռոռուսական բռնկման հերթական ալիքին, արդեն նոր ոլորտներում, ասենք հումանիտար, ինչի մասին ի դեպ Սերժ Սարգսյանի մոսկովյան այցի ընթացքում համագործակցության հուշագիր ստորագրվեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջև, թե՞ այս անգամ մենք ականատես ենք լինում աննախադեպ մի իրողության, երբ Հայաստանի իշխանությունը կարողանում է Ռուսաստանի հետ փաստարկված քննարկումներ ունենալ և ոչ թե ինքն է անվերապահ հասկանում և ըմբռնում ռուսական պատկերացումներն ու ցանկությունները, այլ Ռուսաստանին է «օգնում» հասկանալ իրեն:

Այստեղ իհարկե գլխավոր հարցը այն է, թե հասնելով նրան, որ Մոսկվան կարող է որոշակիորեն հասկանալ կամ այսպես ասած «մտնել իր դրության մեջ», Հայաստանի իշխանությունը դա ինչպես կծառայեցնի պետության եւ հասարակության շահին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում