Thursday, 25 04 2024
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել

Մեր կյանքում բազմաթիվ են բացասական երևույթները, բայց եկեղեցու դիրքորոշումը չկա. Ազգագրագետ

Մեր կյանքում բազմաթիվ են նեգատիվ երևույթները, բայց եկեղեցու դիրքորոշումը չկա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը`խոսելով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12 տարիների ձեռքբերումների և բացթողումների մասին: Ազգագրագետը նկատեց և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ:

«Ձեռքբերում կարելի է համարել այն, որ որոշ չափով եկեղեցին ֆիզիկապես մոտեցավ բնակչությանը. այսինքն՝ հին եկեղեցիները վերակառուցվեցին և կառուցվեցին նոր եկեղեցիներ, որի հետևանքով ակտիվացավ նաև բնակչության հետ շփումը, մասնավորապես՝ երիտասարդական թեմերի գործունեությունը»,- նշեց Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով բացթողումներին՝ նա ասաց, որ լուրջ խնդիրներ ունենք եկեղեցու սոցիալականացման ոլորտում: Նա վստահ չէ, որ այստեղ ընդհանրապես ծրագիր կա: «Ակնհայտ է, որ եկեղեցին սոցիալական դոկտրին չունի, այս պահին չի կարող մեր կաթողիկոսարանը բացառապես կրոնական լինել և գործունեությունը բացառապես կրոնական չէ»,- ասաց ազգագրագետը: Նրա համոզմամբ` չկա մի կոնցեպցիա, որով եկեղեցին ցույց տա, թե ինչքանով է հետաքրքրված հասարակության կյանքով. երիտասարդներին կրթել, կրոնական գիտելիք տալ, կրոնը հենարան դարձնել մեր կյանքի համար: «Մեր կյանքում բազմաթիվ են նեգատիվ երևույթները, բայց եկեղեցու դիրքորոշումը չկա»,- ընդգծեց Հրանուշ Խառատյանը:

Անդրադառնալով եկեղեցաշինությանը`նա ասաց, որ ունենք բազմաթիվ տեղեր, որտեղ երևի պետք են եկեղեցիներ, բայց չկա այն քարտեզը, որ Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսարանը Հայաստանի տարածքում նկատի ունի որպես իր եկեղեցաշինության ծրագիր: Ըստ ազգագրագետի`եկեղեցի կառուցվում է կամ կկառուցվի այնտեղ, որտեղ այս կամ այն ֆինանսական մագնատը ցանկություն է հայտնում կառուցել. սա էլ հանգեցնում է նրան, որ ունենում ենք կուտակումներ մի տեղ, իսկ մյուս տեղում ունենում ենք եկեղեցիների պակաս: Նրա հավաստմամբ` պետք է լինի քարտեզ. այդ ծրագրի գիտակցումը աստիճանաբար կամրապնդվի հասարակական գիտակցության մեջ, ապա շինարարության ֆինանսավորումը նույնպես կընդգրկվի այդ տրամաբանության մեջ: «Վերջին հաշվով, եկեղեցի կառուցելը ինքնանպատակ չէ և գործառույթ ունի, որը կապված է մարդկանց հետ»,- ամփոփեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նշենք, որ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության 12-րդ տարեդարձի և ծննդյան 60-ամյակի առիթով տեղի է ունեցել Հայրապետական մաղթանքի արարողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում