2010 թ. հունվարի 1-ի դրությամբ՝ հանրապետությունում իրականացված երկրաբանահետախուզական աշխատանքների ընդհանուր ծավալը կազմել է 110.9 մլն դրամ, որի 23.7%-ը՝ ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: 2009 թ. ավարտվել է (վերջնական հորատվել է) 13 հորատանցք, որոնցից 5-ը` մինչև 25 մ, 8-ը` 25-100 մ խորության: Ավարտված հորատանցքերի գումարային խորությունը կազմել է 436.0 մ, իսկ միջին խորությունը` 33.5 մ: