Friday, 29 03 2024
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները

Ի՞նչ է մարդու իրավունքը հայաստանցու համար

Մարդու իրավունքների օրվա կապակցությամբ փոքրիկ հարցախույզ անցկացրինք Երևանի փողոցներում և փորձեցինք պարզել՝ արդյոք մեր համաքաղաքացիները գիտե՞ն` ինչ է մարդու իրավունքը, իրենց պաշտպանված զգո՞ւմ են իրենց երկրում և ո՞վ պետք է իրենց պաշտպանի:
55-ամյա ինժեներ Կազիմիր Ղազանչյանը նշեց, որ մարդու իրավունքը 20-րդ դարի ամենամեծ նվաճումն է: Յուրաքանչյուր մարդու պաշտպանվածությունն իր մեջ է, պարզապես պետական կառույցները պետք է նպաստեն մարդու իրավունքի զարգացմանը: Մենք դեռ դուրս չենք եկել ստրկամտության կաղապարից: Մեր ժողովուրդը խելացի ժողովուրդ է և կկարողանա պաշտպանել իրեն ու իր իրավունքները, երբ Աստված կամենա: Կազիմիրն իր խոսքը եզրափակեց Գարեգին Նժդեհի խոսքերով. «Եթե ամեն անհատ ունենա որոշ սեփականություն և ամուր կանգնած լինի այդ սեփականության վրա, ինքը ատամներով և՛ իր սեփականությունը կպաշտպանի, և՛ պետության շահերը»:
58-ամյա Ռայա Խաչատրյանը, որը մասնագիտությամբ մանկավարժ է, կարծում է, որ այսօր, այս երկրում իրենք բացարձակ իրավունքներ չունեն և պաշտպանված չեն: Մեր այն հարցին,թե ո՞վ պետք է իրեն պաշտպանի, ասաց. «Ինձ պաշտպանում են իմ ամուսինը, իմ ընտանիքը»:
Գագիկ Գևորգյանը (63 տարեկան, ինժեներ) վստահ է. «Մարդու իրավունքը առաջին հերթին ազատությունն է: Ամեն մարդ ինքն իրեն պետք է պաշտպանի, մեր երկրում ամեն ինչ կիսով չափ է: Ես ինձ պաշտպանված եմ զգում կիսով չափ, իրավունքներ ունեմ կիսով չափ: Շատ օրենքներ հասարակ քաղաքացու համար պարզապես չեն գործում»:
«Մարդու իրավունքն այն է, որ մարդ իրեն ազատ զգա և օրենքի շրջանակներում գործունեություն ծավալի: Ես ինձ լիովին պաշտպանված չեմ զգում և կարծում եմ, որ պետությունը պետք է մեզ պաշտպանի: Պետք է ստեղծել այնպիսի օրենքներ, որ մարդ իրեն պաշտպանված զգա»,-նշեց 33-ամյա լեզվաբան Լարիսան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում