Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում մեկնարկեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 2-րդ տուրը:
Մեր հավաքականն այս պահին ուժերը չափում է Ադրբեջանի ընտրանու հետ:
Հիշեցնենք, որ մրցավեճում ձևավորվել էին հետևյալ զույգերը.
Լևոն Արոնյան – Թեյմուր Ռաջաբով,
Սերգեյ Մովսիսյան – Վուգար Գաշիմով,
Վլադիմիր Հակոբյան – Շահրիար Մամեդյարով,
Գաբրիել Սարգսյան – Գադիր Հուսեյնով։