ԱՄՆ-ում պաշտոնական այցով գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, որ վրացական կողմը համապատասխան խնդրանքով դիմել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ներկայացուցիչներին` տրամադրելու Վրաստանին ՆԱՏՕ-ին անդամակցելու ռազմավարական ծրագիր: Բարամիձեն նաև ասել է, որ հույս ունի՝ ԱՄՆ-ն հստակ պատկերացում ունի, թե ինչպես Վրաստանը պետք է իրականացնի միջոցառումների այն փաթեթը, որը թույլ կտա վերջինիս անդամակցել Հյուսիսատլանտայն դաշինքին: Այս մասին հաղորդում է RBC-ն` հղում անելով Associated Press գործակալությանը:
«Վրաստանն արդեն իրականացնում է քաղաքականությունն այնպես, կարծես ՆԱՏՕ-ի անդամ է»,- ասել է Բարամիձեն` նկատի ունենալով Վրաստանի զինված ուժերի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ և վրացական ուժերի ներկայությունն Աֆղանստանում: