Ռուսական «Խիմկի»-ի հայ կիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը հրավիրվել է Հայաստանի երիտասարդական հավաքական:
Մեր ազգային հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու թիմակիցը երիտասարդական հավաքականին կմիանա նոյեմբերի 6-ին և, հավանաբար, կմասնակցի նոյեմբերի 11-ին և 15-ին Չեխիայի և Ուելսի դեմ կայանալիք մրցավեճերին: