Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են ոստիկանությունից, նոյեմբերի 3-ին` ժամը 11.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին է ներկայացել Աբովյան քաղաքի 45-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 25-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Նույն օրը` ժամը 13.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է ներկայացել Երևան քաղաքի 24-ամյա մի բնակիչ, որը հոկտեմբերի 3-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: