Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հաղորդում են, որ հոկտեմբերի 3-ին` ժամը 21.30-ի սահմաններում, «Ռենո Լոգան» մակնիշի ավտոմեքենան Գրիգոր Լուսավորչի փողոցում բախվել է «Ռենո Մեգան» մակնիշի ավտոմեքենայի:
«Ռենո Լոգան»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: