The Wall Street Journal-ը գրում է, որ Հաագայի դատարանը թույլատրել է ձերբակալել 16-ամյա մի հաքերի, որը MasterCard և Visa վճարային համակարգերի վրա հարձակում էր կազմակերպել: Ոստիկանությունը նրան ձերբակալել է հինգշաբթի առավոտյան հոլանդական Հաագա քաղաքում: Ձերբակալվածի մոտից առգրավվել է համակարգչային տեխնիկա և կրիչներ: Հոլանդական ոստիկանության կարծքիով՝ ձերբակալվածը «Հատուցման գործողություն» (Operation Payback) խմբի անդամ է, որը միավորում է WikiLeaks-ի ղեկավար Ջուլիան Ասանջի դեմ հանդես եկած և նրա հետ համագործակցությունից հրաժարված կազմակերպությունների կայքերի դեմ դուրս եկած հաքերներին:
Այս խմբին արդեն հաաջողվել է զգալի վնաս հասցնել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են Amazon-ը, PayPal-ը, PostFinance-ը, Visa-ն և MasterCard-ը, թեպետ Amazon-ն այսօր հայտարարել է, որ իր կայքը հնարավոր չի եղել կոտրել: