Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Մեր տնտեսությունն ավելի մեծ հնարավորություններ ունի. Բ. Ասատրյան

Բյուջեի եկամուտների 100 մլրդ դրամ հավելումը փոքր թիվ չէ, բայց այդքան էլ անհնար չէ՝ ելնելով նրանից, որ հարկերի հավաքման առումով մեծ խնդիր չի դրվում: Այսօրվա ասուլիսում նման կարծիք հայտնեց տնտեսագետ, 1994-1998 թթ. ԿԲ նախագահ Բագրատ Ասատրյանը` պարզաբանելով, որ եթե ոչինչ չարվի` տարեկան տնտեսական աճը և գնաճը կապահովեն դրա 55-60%-ը:

Ըստ բանախոսի` ակցիզի 30%-ով ավելացումը խելամիտ քայլ է հարկային բեռի ավելացման տեսանկյունից: «Խելամիտ, անհրաժեշտ, վաղուց սպասված քայլեր են»,- ասաց Բ. Ասատրյանը` միաժամանակ նշելով, որ դա էլ դեռ քիչ է, և հարկահավաքության ավելի բարձր մակարդակ կարելի է ապահովել. «Վազող շքեղ մեքենաները չհավաքված հարկեր են, բայց կառավարության առաջարկը լուրջ չէ, դիրքորոշումը պետք է փոխվի, շքեղության հարկը տեղին է լինելու, բայց խնդրին ավելի լայն մոտեցում պետք է տրվի»: Բ. Ասատրյանը նշեց՝ սոցիալական բևեռացման խնդրով առաջինն ենք ԱՊՀ տարածքում, և շքեղության հարկի մասին պետք է լրջորեն մտածել, բայց հարկային բեռը պետք է արդարացի լինի:

«100 մլրդով եկամուտների ավելացումը անհրաժեշտ միջոց էր, դրա արդյունքում միայն հնարավոր կլինի ծախսերի մակարդակը պահել նախորդ տարվա մակարդակին: Սա առաջին հերթին պայմանավորված էր նրանով, որ պաշտոնական դրամաշնորհները քիչ են լինելու, և իշխանությունները պետք է փորձեն գտնել ձևեր, որպեսզի լրացնեն բացը: Բայց մեր տնտեսությունն ունի ավելի մեծ հնարավորություններ: ՀՆԱ-ի ստվերը տեսանելի է՝ 20-25%: Եկամտային ստվերն ավելի մեծ է՝ գերազանցում է 40%-ը»,- նշեց Բ. Ասատրյանը ու հավելեց, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 27%-ի վրա պետք է լինի, այսինքն՝ ներկայիս մակարդակից մոտ 10%-ով բարձր:

Բանախոսի կարծիքով՝ երկիրը փոխվել է և այլևս «քոչարյանականը չէ»: Նա փաստեց, որ խնդիրները կուտակվել են և պետք է լուծվեն: Կա նաև Վրաստանի գործոնը, որը ՀՀ-ից ետ էր, բայց արդեն հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը մինչև 25%-ի է հասել:

«Իշխանությունները պետք է լուծեն խնդիրները, այլապես մենք ապագայից ենք զրկվում ու հետ մնում»,- ասաց Բ. Ասատրյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում