Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի խորհրդարանը կարող է հատուկ իրավական կարգավիճակ շնորհել արտասահմանաբնակ էթնիկ վրացիներին։ Համապատասխան նախագիծն այսօր քննարկվել է Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերով կոմիտեի ու Կովկասի և սփյուռքի հարցերով կոմիտեի համատեղ նիստում։
Փաստաթղթի համաձայն՝ հատուկ կարգավիճակ ստացած օտար երկրների քաղաքացիներ հանդիսացող էթնիկ վրացիները կարող են առանց անցագրի ժամանել Վրաստան։ Նրանց նաև թույլատրվելու է Վրաստանի հավաքականի կազմում մասնակցել միջազգային մարզական մրցույթներին։
Բացի այդ, նրանց ընձեռվելու են Վրաստանում կրթություն ստանալու նույնպիսի պայմաններ, ինչպիսիք որ Վրաստանի քաղաքացիների պարագայում է։