Thursday, 28 03 2024
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը

Ս. Սարգսյանը գոհացնում է աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը. Լ . Սարգսյան

«Տեսակետ» մամուլի ակումբի հյուրն էր Սոցիալ-դեմոկրատական-հնչակյան կուսակցության ղեկավար Լյուդմիլա Սարգսյանը:

Անդրադառնալով պաշտոնանկությունների շարքին՝ Լ. Սարգսյանը նշեց, որ դրանք անսպասելի չէին, որովհետև մի իշխանություն, որը չի առաջնորդվում ազգային, պետական շահերով, պետք է հասներ այս վիճակին. «Ս. Սարգսյանը փորձում է ամրացնել թիկունքը և գոհացնել աշխարհաքաղաքական կենտրոնների հետաքրքրությունները»:

Հավանաբար Կարեն Կարապետյանը չկարողացավ դիմանալ Ս. Սարգսյանի շրջապատի ճնշումներին եւ լինելով ռուսամետ գործիչ` հրաժարական տվեց, նշեց Լ. Սարգսյանը` հավելելով, որ պաշտոնանկությունները կշարունակվեն: Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանի պաշտոնանկությանը, նա նշեց, որ նա համարվում էր Ռոբերտ Քոչարյանին մոտ կանգնած գործիչ:

Իսկ Գագիկ Ծառուկյանը կախվածություն ունի այս իշխանությունից, նրան հնարավորություն չեն տալիս անկախ գործել, ավելի ազատ դրսևորվել, բայց պարտադրանքով գործընկերը չի կարող լինել վստահելի գործընկեր՝ նա անհրաժեշտ պահին կարող է թռչել ՀՀԿ-ի գնացքից:

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի պաշտոնանկությանը, ապա Լ. Սարգսյանը նշեց, որ հին ՀՀԿ-ականների մոտ դժգոհություն է առաջացնում նրա գործունեությունը, և դրանով է պայմանավորված նրա` այս պահի պաշտոնանկությունը: Լ. Սարգսյանը նշեց, որ Ս. Սարգսյանի մոսկովյան այցելության ընթացքում հավանաբար նրան նաև հուշել են, որ արեւմտամետ փեսայից պետք է ազատվել:
Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր նպաստել են ընտրակեղծիքներին` նպաստել են Ս. Սարգսյանի ընտրմանը:

«Առաջին լրատվականի» հարցին՝ եթե Գ. Ծառուկյանը որոշի ազատ գործել, ո՞ւմ կնախընտրի միանալ` Ռոբերտ Քոչարյանի՞ն, թե՞ ՀԱԿ-ին, տիկին Սարգսյանը նշեց, որ նա է որոշում կայացնողը, եւ եթե Ռ. Քոչարյանին միանա` կստանձնի «Մարտի 1»-ի պատասխանատվությունը:

«Առաջին լրատվականի» հարցին` Գագիկ Ծառուկյանը «Մարտի 1»-ի պատասխանատու չէ՞, տիկին Սարգսյանը հիշեցրեց, որ 2008թ. նախագահական ընտրություններին իր կուսակիցների վրա են հարձակվել Գագիկ Ծառուկյանի թիկնապահները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում