Երևանի նախկին քաղաքապետի` Կարեն Կարապետյանի էջը Facebook սոցցանցում որոշակի փոփոխությունների է ենթարկվել: Կ. Կարապետյանի էջի պատը կարծես «փակել է դռները» ֆեյսբուքյան օգտատերերի գրառումների համար:
Այս պահի դրությամբ՝ գրառումներ անելու հնարավորություն ունի միայն Երևանի նախկին քաղաքապետը: Էջի այցելուները կարող են միայն գրառումներ, մեկնաբանություններ թողնել Կ. Կարապետյանի կողմից իր պատին տեղադրված նյութերի տակ:
Երևանի նախկին քաղաքապետի ֆեյսբուքյան «պատը» նրա` Երևանի քաղաքապետ եղած ժամանակահատվածում այցելուների գրառումների ու քննարկումների առումով ամենաակտիվ քննարկվողներից էր:
Ի դեպ, Կ. Կարապետյանի վերջին գրառումը վերաբերում է իր հրաժարականի մասին լուրի հաստատմանը, որի տակ տեղի են ունեցել թեժ քննարկումներ:
Ներկայում նրա էջին հավանություն է տվել 21 199 մարդ: