Thursday, 25 04 2024
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո

Շուկայում իրացվող այծի կաթի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ

Ինչպես տեղեկացրել էինք, շուկայում իրացվող այծի կաթի մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ:

Թեմայի շուրջ այսօր լրագրողների հետ հանդիպեցին գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Բաբկեն Պիպոյանը եւ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:

Բաբկեն Պիպոյանը նկատեց, որ քաղաքացին է ներկայացրել դիմում-բողոք և զանգվածի բաց ու փակ նմուշներ: Սպառողը դառնահամ է զգացել և հասկացել է, որ ինչ-որ բան այն չէ: «Լաբորատոր ստուգման պատասխանը եկավ հաջորդ օրը, և շատ արագ կասեցվեց իրացումը, ինչպես նաև պահանջվեց, որ ապրանքը խանութներից հետ կանչվի: Արդյունքում վարչական վարույթ է հարուցված: Սպառողը այն ձեռք է բերել «Երևան Սիթի» խանութների ցանցից, սակայն ներկա պահին ամբողջ ապրանքը այնտեղից դուրս է բերվել»,- ավելացրեց Պիպոյանը:

Միաժամանակ նկատեց, որ դեռևս ապացույցներ չունեն, թե արդյոք մյուս արտադրատեսակները, օրինակ՝ թթվասերը, մածունը, նույնպե՞ս պարունակում են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ և ստաֆիլակոկի բակտերիաներ, թե՞ ոչ: Ինչ վերաբերում է այն հարցին, թե այս մանրէները ինչ վտանգ են իրենցից ներկայացնում, նշեց, որ մեծերի մոտ այն կարող է բերել աղիքային խանգարումներ, իսկ փոքրերի մոտ ավելի ծանր հետևանքներ: Տուժածներ, բարեբախտաբար, չկան: Սակայն տուգանքը հարյուրից երեք հարյուր հազար դրամ է:

Իսկ Արմեն Պողոսյանը ավելացրեց, որ երբ Ֆրանսիայի սպառողների միության նախագահին հարցրել են, թե ինչ կանեք Դուք, եթե սննդում հայտնվի օտար մարմին, նա պատասխանել է՝ իրենք ոչինչ չեն անի, քանի որ դրանով կզբաղվի դատարանը: «Ես կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»,- ավելացրեց Արմեն Պողոսյանը եւ նկատեց, որ ստուգումները չպետք է սահմանափակվեն միայն խանութներով, այլ նաև ստուգումներ պետք է իրականացվեն արտադրություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում