Tuesday, 16 04 2024
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի
«Արմմոնո» փառատոնը խոսում է երազանքների մասին. ազատագրում է փակ դռներից
ԱԺ ՄԻՊ նիստում հաստատվեց 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը դատապարտող նախագիծը
Փողոցները մաքրող անձանց մի մասը կամուրջի տակ է փոխում հանդերձանքը, լոգարանով տեղ տվեք․ ՔՊ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի». վարչապետ
Սինջարում եզդիների նահատակությունը Հայոց ցեղասպանության կրկնությունն է՝ մեկ դար տարբերությամբ․ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան
Ինչու՞ Ստեփանակերտը չպատասխանեց
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի վարչապետին
Ընդդեմ Ադրբեջանի հայցը ընթանում է հօգուտ Հայաստանի
Գուցե աղմկահարույց էին քանդման աշխատանքները, զավթված կանաչ տարածքները մեկի ամառանոցը չի կարող լինել
«Կոնսերվատորիայի տեղափոխումը չի նշանակում փակել», «Մեզ ուղիղ չվերաբերող հարց է,ԿԳՄՍՆ-ի հետ քննարկեք»
Եղել է և՛ հարցաքննություն, և՛ առերեսում. Հակոբ Ասլանյանը՝ իրեն առնչվող միջադեպի մասին
Ալիևը բացեց «Ռազմավարի պուրակը», «Հա՛յ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են ՄԱԿ-ի դատարանի համար
625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ղազախստանը թուրք-ադրբեջանական շահերի դեմ երբեք չի գնացել. չի կարող լինել անաչառ միջնորդ
Փրկարարները հայտնաբերել են ՀՀ Կարմիր գրքում գրանցված վիրավոր լորաճուռակ
Հարգելի՛ Մարիա բաջի, տես ԱՄՆ-ն ինչպես է կանգնել իր դաշնակցի կողքին․ մեզ նրա պես դաշնակից է պետք
Քննության ընթացքին հետևել է Սուրեն Պապիկյանը
Թբիլիսիում ծավալվող թեժ իրադարձությունները ունեն տարածաշրջանային ընդգրկում․ հայացք Երևանից
Ուղիղ․ ՀՀ-ում Իրանի դեսպանի ասուլիսը
ՊՆ պաշտոնյան մեղադրվում է մի շարք զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար 125.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու մեջ
15:20
ԱՄՆ-ն Իսրայելին ծանուցել է, որ չի մասնակցելու Իրանի դեմ հնարավոր գործողություններին. ABC
Թուրքիան բանակցություններ է վարում ՀԱՄԱՍ-ի հետ
Հայաստանում ԵՄ առաքելության ձեւաչափը փոխվու՞մ է
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի

Մոսկվան ոչ միայն դերակատարում չունի, այլև ոչ էլ խնդիր ունի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, Ազգային ժողովի նախագահի հավանական թեկնածուների թվում նշվում է նաև Ձեր անունը: Ավելին` ասվում է, թե Ձեզ արդեն առաջարկել են, բայց Դուք չեք համաձայնել Հովիկ Աբրահամյանի տեղը զբաղեցնել:

– Նախ ասեմ, որ դա քննարկելու հարց է: Նման առաջարկ չի արվել: Ավելին` դեռևս ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է: Նման խնդիրները գործողության մեջ կդրվեն, երբ Հովիկ Աբրահամյանը հրաժարական կտա:

– Բայց, ամեն դեպքում, նրա հրաժարականի մասին հայտարարությունից հետո Ձեզ նման առաջարկ արվե՞լ է, թե՞ ոչ:

– Որևէ մեկին առաջարկ չէր կարող արվել այս պահին:

– Իսկ նոր հրաժարականներ սպասվո՞ւմ են, թե՞ ոչ: Շարունակվում են հրաժարականների սև ցուցակում գտնվող անուններ շրջանառվել:

– Չէ… Ավելի ճիշտ՝ չեմ կարող ասել: Համենայնդեպս, իմ ինֆորմացիայով նման բան չկա:

– Պարոն Սահակյան, գիտե՞ք ինչն է անհասկանալի. տեսեք, Ալիկ Սարգսյանի պաշտոնանկության առիթով ասում էին, թե շատ լավ է աշխատել: Ի՞նչ է, ով լավ է աշխատել, պետք է այլևս չաշխատի ու հրաժարակա՞ն տա:

– Նոր խնդիրներ են դրվում, նոր մոտեցումներ են ցուցաբերվում, և դերակատարումների փոփոխություն է տեղի ունենում: Ցանկանում եմ ասել, որ այս ամենը ինչ-որ բացասական երևույթների հետևանք չէ համենայնդեպս:

– Իսկ դերակատարների փոփոխությունների նպատակը ո՞րն է:

– Նայած երկրի նախագահը ինչ բարեփոխումների ծրագիր է փորձում իրականացնել ոլորտում:

– Եթե կարելի է՝ հստակեցրեք: Այսինքն` ցանկանում է ավելի՞ ամրապնդել դիրքերը ընտրություններից առաջ, թե՞ ինչ:

– Այս պահին հնարավոր չէ որևէ բան ասել, որովհետև դա ուժային կառույց է:

– Ամեն դեպքում ներկա պահի տպավորությունն այն է, որ իշխանությունը միջոցներ է ձեռնարկում, որ կարողանա դիմակայել ընտրություններին:

– Դրանք բամբասանքներ են, դա ուժային կառույց է, քաղաքացիական պաշտոններ չեն, որ կուսակցական կամ քաղաքական թեմաներով վերլուծվի:

– Տեսեք, Տարոն Մարգարյանին ասոցացնում են Ռուբեն Հայրապետյանի հետ: Տեսակետ է հնչում, որ նա քրեական աշխարհում հեղինակություն է վայելում, և նրան քաղաքապետ նշանակելով՝ քաղաքը ինքնին քրեականացվում է: Ոստիկանապետի պաշտոնում էլ Վլադիմիր Գասպարյանի նշանակմամբ համակարգը է՛լ ավելի է կոպտանում և դաժանանում: Արդյոք սրանք ընտրություններից առաջ, ընտրություններին և ընտրություններից հետո դիրքերը ամրապնդելու և հակառակորդ ուժերին դիմադրելու նպատակով արված քայլե՞ր չեն Սերժ Սարգսյանի կողմից:

– Դա հասարակական կյանքի բնավորություն է, որևէ մեկը երբ որոշակիորեն հեղինակության իմաստով բարձրանում է, փորձում են հասարակության մեջ տարբեր թիմեր տարբեր խոսակցություններ տարածել: Այդպիսին է մարդը, երբ մարդիկ իշխանություն են՝ դա հասարակությանը փորձում են որպես բոբո ներկայացնել: Իսկ երբ իշխանությունը թողնում է, մի քանի տարի անցնում է, ու ընդդիմություն են դառնում, արդեն հասարակությանը վերածում են շերտերի: Այնպես որ, չեմ կարծում, որ նման երևույթներին պարտադիր պետք է գնահատական տալ: Դա բնավորություն է, ժամանակի ընթացքում, կարծում եմ, դա էլ հասարակության մեջից դուրս կգա: Բամբասանքը, համենայնդեպս, ախտածին երևույթ է:

– Հայաստանի ներիշխանական դաշտում դերակատարների փոփոխությունը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Սերժ Սագսյանը վերադարձավ Մոսկվայից: Այստեղ Մոսկվան ինչ-որ դերակատարում ունի՞:

– Կարծում եմ, որ այդ հանգամանքը ոչ այդքան ներդաշնակություն է ապահովում, որքան որ մեր լրագրողների և քաղաքական դաշտի կեցվածքի խնդիր է: Պետք չէ ամեն ինչը կապել ինչ-որ բանի հետ:

– Ուզում եք ասել, որ Մոսկվան այստեղ դերակատարում չունի՞:

– Կարծում եմ, որ Մոսկվան ոչ միայն դերակատարում չունի, այլև չեմ էլ կարծում, որ Մոսկվան որևէ խնդիր ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում