Новости-Азербайджан լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քաղաքական նորարարությունների և տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն մեկնաբանել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջ քաշած Եվրասիական միության ստեղծման գաղափարը.
«ԱՊՀ երկրների նախագահներն ու ժողովուրդները լուրջ չեն վերաբերվելու ԱՊՀ-ում ինտեգրացիոն հարաբերությունների զարգացմանն առնչվող ռուսական կոնցեպտուալ գաղափարներին։ Ներկայումս ԱՊՀ երկրները ավելի շատ իրենց տնտեսական կապերը զարգացնում են ԱՊՀ-ից դուրս, քան՝ ներսում։ Դա մասնավորապես վերաբերում է Չինաստանի ու Թուրքիայի հետ տնտեսական կապերի զարգացմանը։
ԱՊՀ-ում տնտեսական կապերի ամրապնդման համար նախևառաջ պետք է զարգացում ապրեն ԱՊՀ երկրների քաղաքական հարաբերությունները։ Սակայն երրորդ երկրի տարածքով Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղի կառուցելու՝ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի գաղափարը «չի ուժեղացնում» ԱՊՀ ներսում ինտեգրացիոն կապերը։ Ընդհակառակը, այդ կապերը կարող են «ավելի թուլանալ»։