Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ նոյեմբերի 3-ին` ժամը 18.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Բագրևանդ թաղամասից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել Կոտայքի մարզի երեք բնակչի:
Ավտոմեքենայի զննությամբ, ձեռքի արգելակման բռնակի տակից, հայտնաբերվել է ծխախոտի գլանակ և թղթի փաթեթ, որոնց մեջ առկա էր 4 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն: