Նոյեմբերի 9-ից Բելառուսում դարձյալ հնարավոր կլինի արտարժույթ գնել: Ինչպես հաղորդում է Интерфакс գործակալությունը, դրա համար անհրաժեշտ է ներկայցնել անձնագիր կամ անձը հաստատող այլ փաստաթուղթ:
2011 թ. մարտից Մինսկը ֆինանսական ճգնաժամի մեջ էր հայտնվել, ինչի հետևանքով երկրում ընկել էր ազգային արժույթի փոխարժեքը և աճել ինֆլյացիայի տեմպերը: Արդյունքում արտարժույթի վաճառքը Բելառուսում ժամանակավորապես դադարեցվել էր: