Իտալիան համաձայնել է, որպեսզի Արժույթի միջազգային հինադրամը և Եվրամիությունը վերահսկողություն սահմանեն Իտալիայում թոշակային, աշխատանքային և կառուցվածքային բարեփոխումների վրա:
Ինչպես հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ԵՄ իր աղբյուրին, նրանք պետք է վստահ լինեն Իտալիայի նպատակների հուսալիությանը: ԱՄՀ պետք է հետևի այդ գործընթացին` օգտագործելով սեփական մեթոդները:
Աղբյուրը նաև հայտնել է, որ Իտալիան դեմ չէ ԱՄՀ-ի մասնակցությանը իր երկրի գործերին: ԵՄ-ն և ԱՄՀ-ն այնուհետև կկազմեն առանձին հաշվետվություն: