Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին հերքեց այն լուրերը, թե ինքը իր թիմակից Դավիդ Վիլյայի հետ վիճել է և գտնվում է լարված հարաբերությունների մեջ. «Բոլոր այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը: Ես Դավիդի հետ լավ հարաբերություններ ունեմ և նույնը կարող եմ ասել նաև մյուս թիմակիցներիս հետ ունեցած հարաբերությունների մասին»:
Հարցին՝ արդյո՞ք Մադրիդի «Ռեալ»-ը դարձել է ավելի ուժեղ, Մեսսին պատասխանել է. «Դա նրանց գործն է: «Կլասիկո»-ին դեռ երկար ժամանակ կա: Մինչ այդ՝ երկու թիմերն էլ կարևոր շատ խաղեր ունեն անցկացնելու»: