Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար, շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն դեռևս որոշում չի ընդունել նոյեմբերի 29-30-ը Հայաստանում կայանալիք ԱՊՀ երկրների Միջկրոնական խորհրդի նիստին մասնակցելու վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ռագիմա Դադաշևան։
Նշվում է, որ ավելի վաղ հայկական լրատվամիջոցները տեղեկատվություն էին տարածել, թե Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը հայտարարել էր, որ այդ նիստին մասնակցելու են Միջկրոնական խորհրդի համանախագահներ Ռուսիո պատրիարք Կիրիլը և Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն։