Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

2012-ի սփյուռքի նախարարության բյուջեն կկազմի 496 միլիոն դրամ

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը այսօր ԱԺ-ում սփյուռքի , մշակույթի, կրթության և գիտության նախարարությունների 2012թ. բյուջեի քննարկման ընթացքում տեղեկացրեց, որ գալիք տարվա բյուջեում նախարարության պահպանման ծախսերը մնացել են նույն մակարդակին: Նա տեղեկացրեց, որ 2011-ին սփյուռքի նախարարության բյուջեն կազմել է 454 մլն դրամ, 2012-ին` 496 մլն, ինչը պայմանավորված է համահայկական փառատոնի անցկացման ծախսերի ավելացմամբ: Միայն այդ փառատոնի համար անհրաժեշտ է 84 մլն դրամ լրացուցիչ ֆինանսավորում:

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրեց այն աշխատանքները, որոնք նախարարությունն իրականացրել է այս տարի, և ընդգծեց 2012թ. իրենց առաջարկությունները:

Նա տեղեկացրեց, որ նախարարությունը սփյուռքի ամառային դպրոց ստեղծելու առաջարկ է ներկայացրել:
Իրականացնելու են նաև կրթամշակութային ծրագրեր՝ ԱՊՀ երկրներում:

Հակոբյանը նշեց, որ 2011թ. կազմակերպել են 24 համաժողովներ, մյուս տարի նախատեսվում է շարունակել դրանք, մասնավորապես անցկացվելու են հայագետների, լրագրողների, ճարտարապետների համաժողովներ. «Համաժողովներն արդեն լինելու են ավելի գործակցային․ եթե այս տարի Ճարտարապետների համաժողովը հիմնականում ճանաչողական էր, ապա գալիք տարի մասնակից ճարտարապետներն արդեն ներկայացնելու են իրենց աշխատանքները»:

Հակոբյանը տեղեկացրեց, որ Հանրայինի եթերով հեռարձակվող «Սփյուռքի ժամ» հաղորդաշարը լինելու է նաև մյուս տարի, և այդ նպատակով բյուջեով նախատեսված են որոշակի գումարներ:
Նա նշեց, որ այս տարի կավարտվեն նաև աշխատանքները էլեկտրոնային թանգարանի շուրջ:

2012-ի «Արի տուն» ծրագրով ևս նախատեսված է 800 հոգու մասնակցություն՝ ինչպես այս տարի: Հրանուշ Հակոբյանը նշեց, որ հնարավորություն կար այս տարի ընդլայնել այս ծրագրի մասնակիցների թիվը, սակայն կային ֆինանսական որոշ խնդիրներ: Նա նշեց, որ կցանկանար ավելացվեր «Արի տուն» ծրագրի բյուջեն, ինչպես նաև ավելի շատ ուշադրություն դարձվեր ամառային դպրոցի գործունեությանը:

Նախարարը նաև նկատեց, որ շարունակություն է ունենալու հայրենադարձության ծրագիրը:

2012թ. բյուջեով սփյուռքի համայնքներ առաքվող գրքերի համար նախատեսված գումարները նվազել են: ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին՝ ո՞րն է այդ նվազման պատճառը, Հակոբյանը նշեց, որ 2011թ. այդ նպատակով հատկացվել էր 11 մլն, սակայն օգտագործվել է 7 միլիոնը. «Այս տարվա փորձը ցույց տվեց, որ 11 մլն-ն շատ է, և այդ ծրագրին այդքան հատկացում անհրաժեշտ չէ, ավելին` չեղավ համայնք, որտեղ գիրք չհասցնենք»:
Հակոբյանը նշեց, որ սփյուռքի համայնքներ գրքեր հասցնում են հիմնականում նախագահի օդանավով, ինչպես նաև նախարարություն այցելած սփյուռքահայերին են ծանրաբեռնում գրքերով՝ այդ կերպ խնայելով նախատեսված գումարները:

Սփյուռքի նախարարը շեշտեց, որ 2012թ. բյուջեն նախարարությանը հնարավորություն է տալիս իրականացնել բոլոր ծրագրերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում