Ինչպես «Առաջին լրատվական»-ին հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից, նոյեմբերի 4-ին` ժամը 07.53-ին, տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 3-ին` ժամը 18.30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեռևս չպարզված հանգամանքներում «Վազ-2106» մակնիշի 21 ՍՏ 140 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Խաչիկ Կոշեթյան) վրաերթի է ենթարկել 1956 թվականին ծնված Գրիգոր Հովհաննիսյանին:
Վերջինս տեղափոխվել է «Արմենիա« բժշկական կենտրոն:
Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: