Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 3-ին` ժամը 22.06-ին, տեղեկատվություն է ստացվել, որ բնական գազի արտահոսքից թունավորվել է Երևան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 40 շենքի 2-րդ բնակարանի բնակիչ, 1974 թվականին ծնված Նաիրա Համբարձումյանը:
Վերջինս, տեղում ստանալով առաջին բուժօգնությունը, հրաժարվել է տեղափոխվել բժշկական կենտրոն: