Գերմանական պատկերասրահի հավաքարարուհին անուղղելի վնաս է հասցրել գերմանացի ամենահայտնի քանդակագործներից մեկի թանկարժեք աշխատանքին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նա փորձել է մաքրել այն, ինչը համարել է «տգեղ բիծ» քանդակի վրա:
Մարտին Կիպենբերգի քանդակը կոչվում է «Երբ սկսեց կաթել կտուրից»:
Արվեստագետը ստեղծել էր փայտե ձողիկներից աշտարակ, որի տակ ներկի բարակ շերտով տաշտ էր տեղավորել։ Այդ ներկը խորհրդանշում էր չորացած անձրևային ջուր:
Հավաքարարուհին կարծել է, թե ներկը բիծ է, և մաքրել է այն: