Ժիլինայի «Պոդ Դուբնեմ» մարզադաշտում Մոսկվայի «Սպարտակ»-ի երկրպագուների կազմակերպած անկարգությունը կարող է թանկ նստել ակումբի վրա: ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ Ռոբ Ֆոլքների խոսքերով՝ հնարավոր է՝ ռուսական ակումբին զրկեն Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում հանդես գալու իրավունքից: Այժմ ՈՒԵՖԱ-ի վերահսկիչ կարգապահական կոմիտեն սպասում է խաղի մրցավար Քևին Բլոմի և պատվիրակ Բանչո Թոդորովի զեկույցներին: Դրանից հետո կընդունվի միջադեպի հետաքննության որոշում, իսկ վճիռը կհրապարակվի դեկտեմբերի 16-ին կայանալիք նիստի ժամանակ: