Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը Facebook-ի իր էջում գրում է.
Բացել է պետք քարտերը պարոնայք սպաներ….
Կգբշնիկների հայաստանյան դրածոների կամ գործակալների լկտիությունը հասնում է նույնիսկ այնտեղ, որ լուսանկարով 2008թ. մարտիմեկյան ոճրագործության ընթացքում տեսնելով ռուս գեներալի բուլդոկային մռութը՝ մեղադրում են ԱՄՆ-ին, Եվրոպային, բայց ստորաբար շարունակում քծնել իրենց երեկվա ու այսօրվա տերերին:
Հայաստանը երբեք Ազատ չի լինի, քանի դեռ չեն բացվել ԿԳԲ-ի գործակալների արխիվները, ինչն այսօր հնարավորություն է տվել դրանց տիրանալ հայ քաղաքական դաշտի գերակշիռ մասին: