«1996 թ. նախագահական ընտրություններից հետո գործարար Բորիս Բերեզովսկու քաղաքական ազդեցությունն ուժեղացավ»,– Լոնդոնի դատարանում հայտարարել է միլիարդատեր Ռոման Աբրամովիչը: Այս մասին հաղորդում է РАПСИ-ն։
Մեկնաբանելով իր տեսակետը՝ Աբրամովիչը հավաստիացրել է, որ Բերեզովսկին 1990-ականներին վերածվել էր քաղաքական լուրջ ուժի և ուներ մեծ ազդեցություն այն ժամանակվա ՌԴ նախագահ Բորիս Ելցինի շրջապատի վրա: Բերեզովսկու դատապաշտպան Լոուրենս Ռաբինովիչը կասկած է հայտնել, որ ռուս միլիարդատերը միլիոնավոր դոլարներ է վճարել քաղաքական հովանավորության համար:
Հիշեցնենք, որ Բերեզովսկին Աբրամովիչից, որպես փոխհատուցում, պահանջում է 5,5 միլիարդ դոլար։ Նա պնդում է, որ Сибнефть-ի և Русал-ի բաժնետոմսերը ինքը վաճառել է՝ տեղի տալով Աբրամովիչի սպառնալիքներին: