Հունաստանի վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն, դիմելով հունական խորհրդարանին, կոչ է արել հույներին հանրաքվեի ժամանակ քվեարկել Աթենքին ֆինանսական օգնություն ցույց տալու ծրագրի օգտին:
Պապանդրեուն ասել է, որ եթե հանրաքվեի արդյունքում այդ ծրագիրը չընդունվի, Հունաստանը դուրս կգա եվրոգոտուց: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ըստ վարչապետի՝ արտահերթ ընտրությունը, որ պահանջում է ընդդիմությունը, կործանարար կլինի երկրի համար: