«Առաջին լրատվական»–ի տեղեկություններով՝ այսօր, ժամը 20.00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 38 տան մոտ «Միցուբիշի-Չարիոտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 33-ամյա մի կնոջ: Կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մերձավան գյուղի Երևանյան փողոցի թիվ 87 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 45-ամյա մի տղամարդու։ Վարորդն իր ավտոմեքենայով նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: