ԱՄՆ հետախուզության դեպարտամենտի հաշվետվության մեջ ասվում է, որ Ռուսաստանը և Չինաստանը քիբերլրտեսությունը կիրառում են առևտրի և տեխնոլոգիաների բնագավառում մշակումներ և գաղտնիքներ գողանալու համար, որը մեծ վնասներ է հասցնում ԱՄՆ տնտեսությանը և անվտանգությանը:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, համացանցում հսկայական ծավալով զանազան տեղեկությունների և հարցումների առկայությունը թույլ է տալիս օտարերկրյա հաքերներին հեշտությամբ և արագ գողանալ գաղտնի տեղեկատվություն պարունակող բազմաթիվ պանակներ: Այդպիսի քիբերհարձակումները շատ դժվար է հայտնաբերել:
Դեպարտամենտի հաշվետվության մեջ ասվում է, որ հետախուզության ծառայությունը, մասնավոր ընկերությունները, համալսարանները և հասարակ քաղաքացիները տարբեր երկրների հաքերների կողմից ենթարկվում են հարձակումների: Հաշվետվության մեջ նշված են միայն Ռուսաստանի և Չինաստանի անունները, որոնց հաքերները ամենամեծ վնասն են հասցնում ԱՄՆ տնտեսությանը: