Thursday, 25 04 2024
Եկեք՝ ապրենք, ոչ թե մեռնենք
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում

Ֆիլիպ Կոտլերի դասընթացի բոլոր տոմսերը վաճառված չեն

«Մեր մարքեթինգային շաբաթը սկսվելու է նոյեմբերի 11-ին և տևելու է մինչև նոյեմբերի 17-ը: Այդ շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 13-ին Ֆիլիպ Կոտլերը քառօրյա այցով կգա Հայաստան, և 4 օր մենք հնարավորություն ենք ունենալու տարբեր մակարդակով հաղորդակցվելու նման աստղի հետ: Ոգևորությունը շատ է, չգիտեմ ի՞նչ դժգոհությունների մասին է խոսքը»,- այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց «Ֆ. Կոտլերը Հայաստանում 11.11.11» ծրագրի ղեկավար Արմեն Սարգսյանը:

Նա նշեց, որ համաֆինանսավորում կա, և այդ իսկ պատճառով ուսանողները կարող են Կոտլերի 80 րոպե դասընթացի մասնակցության տոմսերը ձեռք բերել 25 հազար դրամով: Սարգսյանի խոսքերով՝ բացի ուսանողներից կան նաև այլ թիրախային խմբեր, և նրանց համար գներն ավելի բարձր են սահմանված` մինչև 1000 դոլար: «Առաջին լրատվական»-ի հարցին, թե ինչպե՞ս է որոշվել տոմսերի արժեքը, Սարգսյանը պատասխանեց. «Կոտլերի բոլոր ծրագրերը տարբեր երկրներում ունեն բավականին բարձր գներ, և Եվրոպայում դրանք հասնում են մինչև 3-4 հազար եվրոյի: Գները հաստատվել և որոշվել է մեր և Kotler Impact ընկերության կողմից, և դրանք նախատեսված են այդքան, որովհետև դրանից ցածր հնարավոր չէր»:

Արմեն Սարգսյանը նշեց, որ մարքեթինգի ոլորտում աշխատողները և մարքեթինգ ուսումնասիրող ուսանողները այս ծրագրի միջոցով հնարավորություն կստանան շփվել և լսել կենդանի լեգենդին: Նա նկատեց, որ բոլոր մասնակիցներին տրվելու է վկայագիր դասընթացներին մասնակցելու վերաբերյալ:

Սարգսյանը տեղեկացրեց, որ Հայաստանում գործող գրեթե բոլոր խոշոր ձեռնարկությունները հայտնել են իրենց մասնակցության մասին: Նա նաև նշեց, որ դեռևս կան չվաճառված տոմսեր, ինչի պատճառն այն է, որ նախապես քիչ տոմս է նախատեսված եղել, այնուհետև դրանց թիվն ավելացվել է:

Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ Կոտլերը Հայաստանում կներկայացնի իր նոր «Մարքեթինգ 3,0» հայեցակարգը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում