Tuesday, 23 04 2024
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև

Մրցակցային ընտրություններ իշխանության ներսում

Առաջնային հարցը, որ պետք է հուզի հանրությանը ներկայիս ներիշխանական գործընթացներում, այն է, թե ինչով է փոխվելու իշխանության գործունեությունը, և որն է լինելու դրա արդյունքը հասարակության, պետական կյանքում ունեցած ազդեցության առումով: Օրինակ՝ երբ պաշտոնանկ արվեց քաղաքապետ Բեգլարյանն ու նշանակվեց Կարեն Կարապետյանը, շատերը, ոչ առանց հիմքի, ողջունեցին այդ փոփոխությունը՝ համարելով, որ «ավազակապետությանը» բնորոշ իմիջից դուրս Կարեն Կարապետյանը իսկապես նոր որակ է բերելու: Պարզվեց, որ նա ընդամենը սոցիալական նոր լարում և նոր դժգոհություններ բերեց իր հետ: Երբ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանին փոխարինեց Հրայր Թովմասյանը, շատերը, ոչ առանց հիմքի, ողջունեցին հանրային բարձր վարկ ունեցող անհատի նշանակումը կարևոր պաշտոնին: Բայց Հայաստանի արդարադատությունը ներկայումս, կարծես թե, առանձնապես ավելի արդար չէ, քան նախկինում էր: Նույն կերպ, Հայաստանում էլի նախարարներ են փոխվել, գերատեսչությունների ղեկավարներ, բայց նրանց համակարգերում գործունեության որակի էական փոփոխություն երբևէ չի արձանագրվել:

Ու հիմա մարդիկ, բնականաբար, արդարացիորեն հարց են տալիս, թե՝ ասենք, Հովիկ Աբրահամյանին կամ Արմեն Գևորգյանին, կամ Ալիկ Սարգսյանին պաշտոնանկ արեցին, է, հետո ինչ: Եվ իսկապես՝ հետո ինչ, առավել ևս, եթե, օրինակ, Ալիկ Սարգսյանին փոխարինում է ընդամենը Վովա Գասպարյանը: Սակայն հանրային, քաղաքացիական այդ արդարացի հարցադրումով հանդերձ, ակնհայտ է, որ Հայաստանի իշխանության մեջ իսկապես մի բան կա, և այդ մի բանն այնպիսի ծավալի է, որ պահանջում է նման փաթեթային կադրային լուծումներ: Եվ այդ բանը միայն ընտրությունները չեն, առավել ևս, որ նոր նշանակումները, համենայն դեպս՝ մինչ այժմ, հասարակության ընկալման տեսանկյունից, մեղմ ասած, առանձնապես օպտիմալ չեն կարող լինել: Կամ, ավելի շուտ, Հայաստանում երևի թե բանը նոր ընտրությունները չեն, այլ Հայաստանում ներկայումս են տեղի ունենում ընտրություններ, պարզապես քվեարկողները ոչ թե քաղաքացիներն են, այլ իշխանությունը: Իշխանության ներսում տեղի են ունենում ընտրություններ, որոնք իրենցից ներկայացնում են բնական և քաղաքական ընտրության մի սիմբիոզ, մի խառնածին, ինչի արդյունքում էլ շատերի համար ընտրության ելքը լինում է բավական անմխիթար և խորքային առումով՝ նույնիսկ դաժան:

Բանն այն է, որ այս հեռանկարը համակարգի համար անխուսափելի էր լինելու, որովհետև եթե քաղաքացիներին զրկում ես ընտրության հնարավորությունից, իրավունքից, ապա վաղ թե ուշ ինքդ ես ստիպված լինելու կատարել այդ ընտրությունը: Բոլոր երկրներում էլ լինում են ընտրություններ, այդ ընտրությունները կամ կատարում են քաղաքացիները, կամ իշխանությունն է ընտրում: Հայաստանում միշտ էլ ընտրել է իշխանությունը, սակայն եթե մինչ այս իշխանությունը եղել է մոնոլիտ, ապա այսօր մոնոլիտ չէ, ինչի արդյունքում էլ իշխանության ներսում սկսել են նշմարվել համեմատաբար «արդար» կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ մրցակցային ընտրություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում