Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 2-ին` ժամը 13.15-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել վանաձորցի երկու երիտասարդի:
Պարզվել է, որ նրանք, ս.թ. հոկտեմբերի 19-ի գիշերը, պատուհանի ապակին կոտրելով, Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեում գործող խանութից գողացել են ցուցափեղկին դրված 2 բենզասղոցները և էլեկտրական սղոցը` 170 հազար դրամ ընդհանուր արժողությամբ:
Կատարվում է հետաքննություն: