Նոյեմբերի 18-ին բրազիլական Կալդաս-Նովաս քաղաքում մեկնարկում է շախմատի պատանիների աշխարհի առաջնությունը:
Մ-16 աշխարհի առաջնությունում Հայաստանի պատիվը կպաշտպանեն Հովհաննես Գաբուզյանն ու Կարեն Գրիգորյանը, իսկ Մ-18-ում` Ռոբերտ Աղասարյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:
Նախկին 11 տուրերի փոխարեն կանցկացվի 9 տուր, իսկ հաղթողների անունները պարզ կդառնան նոյեմբերի 26-ին: