Դոնեցկի «Շախտյոր»-ի պաշտոնական կայքը իր այցելուների շրջանում կազմակերպել է հերթական հարցումը, որտեղ կատարվել է Ուկրաինայի առաջնության առաջին շրջանում դոնեցկյան թիմի լավագույն խաղացողի ընտրություն:
Հարցմանը մասնակցել է 1940 մարդ, որից 35%-ը քվեարկել է Հենրիկի օգտին: Առաջին տեղում է դարպասապահ Ալեքսանդր Ռիբկան` 38%, երրորդում` Վիլլիանը` 15%: