Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Կաննում ընթացող G20-ի գագաթնաժողովին խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել եվրագոտուն: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը Եվրոպայի մի մասն է, և անտարբեր չէ եվրագոտու խնդիրների նկատմամբ: ՌԴ նախագահն ավելացրել է, որ իր երկիրը կմասնակցի ԵՄ երկրների աջակցության ծրագրին առնվազն ԱՄՀ-ի միջոցով:
Մեդվեդևը, սակայն, նշել է, որ եվրոպական տնտեսության չափերի պատճառով արտաքին օգնությունը չի կարող մեծ նշանակություն ունենալ: «Եվրոպան պետք է ինքն իրեն օգնի: Դրա համար այսօր Եվրամիությունն ամեն ինչ ունի. և՛ քաղաքական, և՛ ֆինանսական ռեսուրս, և՛ բազմաթիվ երկրների աջակցություն»,- ընդգծել է նա: