Wednesday, 24 04 2024
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն

Թռչկանը, քաղաքացիներն ու ներիշխանական հակասությունները

Ներքաղաքական իրավիճակի ֆոնին բավական հետաքրքրական և ինչ-որ տեղ նաև անսպասելի լուծում ստացավ Թռկանի ջրվեժի հարցը: Մինչ այս կառավարությունը փորձում էր գտնել մի կողմից հանրային բողոքը մեղմելու, մյուս կողմից էլ հէկի սեփականատիրոջը չնեղացնելու լուծում: Սակայն ինչպես ներիշխանական խմորումներն են անսպասելի շրջադարձեր ունենում, այդպես էլ անսպասելի շրջադարձ ունեցավ Թռչկանի հարցը, և Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ ոչ միայն ներկայիս ռիսկերն էր պետք վերացնել, այլև պետք է վերացնել հետագա ռիսկերը՝ ջրվեժին տալով հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ: Այդպիսով, սա իշխանության անսպասելի շրջադարձն է նաև այս հարցում, ինչն իսկապես զարմանալի է:

Հնարավոր է, որ իշխանությունը պարզապես որոշել է Թռչկանի հարցն օգտագործել՝ որպես հասարակությանն ընդառաջելու տրաֆարետ՝ բավարարելով բնապահպանների հետևողական բողոքը: Սակայն, մյուս կողմից, այստեղ կարող է նաև բավական հետաքրքրական ներքաղաքական հետք ուրվագծվել՝ հաշվի առնելով իշխանության դաշտում ներկայումս տեղի ունեցող պրոցեսներն ու դրանց միտումները:

Բանն այն է, որ Թռչկանի ջրվեժի վրա հէկ կառուցելու թույլտվությունը Ռոբշին ընկերությանը տրվել էր 2004 թվականից, այսինքն՝ երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահը: Իսկ Հայաստանում հազիվ թե որևէ մեկը հավատա, որ նման կարգի տնտեսվարման թույլտվություններ կարող էին հենց այնպես լինել, կամ հենց այնպես ծնվել այդպիսի նախաձեռնություններ ու ստանալ իրացվելու թույլտվություն: Ի վերջո, Քոչարյանի պաշտոնավարման ժամանակահատվածը Հայաստանում կլանային տնտեսության ծաղկման ժամանակահատվածն էր: Հետևաբար, Թռչկանի հէկի պարագայում մենք, ըստ երևույթին, գործ ունենք հենց նման կլանային իրողության հետ, և արդյունքում, ներկայումս կլանային շահերի բախման հետ, որոնք ներիշխանական սրացված հանգուցալուծումներում ստանում են իրենց հանկարծակի լուծումը, ինչպես որ հանկարծակի լուծում են ստանում ներիշխանական հակադրությունները սարգսյանական և քոչարյանական իշխանական թևերի միջև:

Ահա այն հետաքրքրական զուգահեռը, որ կարծես թե նշմարվում է Թռչկանի հարցում անսպասելի հանգուցալուծման տեսքով: Ամենևին չնսեմացնելով բնապահպանական բողոքի ակցիայի մասնակիցների դերը, արժեքը, հետևողականությունն ու ուժը՝ այդուհանդերձ, երևի թե արժե անկեղծ խոստովանել, որ անակնկալ շրջադարձը, այն էլ՝ հիմնարար կերպով, թերևս իրենց համար էլ անակնկալ էր: Սակայն մյուս կողմից, միգուցե նաև մեզ համար է անակնկալ այն, որ իշխանությունը կարող է և հանկարծ տեղի տալ նման հասարակական, քաղաքացիական շարժումներին և նախաձեռնություններին:

Այսինքն՝ գուցե մենք էլ ունենք դեռևս մեր իսկ այդ ակտիվության իրական պոտենցիալն ու ուժը հասկանալու անհրաժեշտություն, ինքներս մեր քաղաքացիական կարողություններին լիարժեք հավատալու անհրաժեշտություն:
Ներկա պահի հմայքը պարզապես այն է, որ ներիշխանական և ներքաղաքական լարված, միաժամանակ բավական անորոշություններ պարունակող իրավիճակը ունի իր դրական նշանակությունն այն առումով, որ պատեհ առիթ է հանրության մոտ քաղաքացիական ինքնագնահատականի գործնական բարձրացման համար:

Լուսանկարը` Էդգար Մարուքյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում