ԱՄՆ ազդեցիկ սենատորները սպառնում են ՄԱԿ-ին տուգանքներով, նույնիսկ նրա հետ հարաբերությունների խզումով` ի պատասխան այն բանի, որ Պաղեստինը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ:
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС գործակալությունը՝ հղում անելով Foreign policy ամսագրին, նույնիսկ ամերիկացի օրենսդիրները չեն պաշտպանում այն միջազգային կառույցներին, որոնք աջակցում են պաղեստինցիներին և իրենց շարքերը դասում:
ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպությանը (UNIDO) ամերիկացիները կապ չունեն, իսկ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) ֆինանսավորումը արդեն կդադարեցնեն:
Ըստ ամսագրի՝ քիչ հավական է, որ սենատորները հետ կանգնեն այս որոշումից, քանի որ ԱՄՆ կառավարությունը դեռևս շատ վաղուց զգուշացրել էր հետևանքների մասին:
Համաձայն հրատարակչության՝ սենատոր Գրեմը մշակում է Սենատի բանաձև ԱՄՆ-ի՝ պաշտոնապես ՅՈՒՍԵՆԿՕ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին 107 երկրների կողմ քվեարկության արդյունքում Պաղեստինը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ: