Հայտնի են շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 1-ին տուրի մեկնարկային կազմերը: Մեկնարկը բաց կթողնի մեր թիմի առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը: Հայտնի անուններից բացակայողների թվում են նաև Սերգեյ Կարյակինը, Ռուսլան Պոնոմարյովը, Էթյեն Բաքրոն:
Ավստրիա-Հայաստան մրցավեճում թիմերը հանդես կգան հետևյալ կազմերով.
Մարկուս Ռեգգեր – Սերգեյ Մովսիսյան,
Վլադիմիր Հակոբյան – Ստեֆան Կինդերման,
Դավիդ Շանգելիա – Գաբրիել Սարգսյան,
Ռոբերտ Հովհաննիսյան – Ռոբերտ Կրեիսլ։