ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը (USAID) նոյեմբերի 3-ին նշում է իր 50-ամյակը:
Ինչպես հայտնում է USAID-ի պաշտոնական կայքը, գործակալության հիմնադրման արձանագրությունը ստորագրել է Ջոն Քենեդին 1961 թվականի նոյեմբերի 3-ին: Առաջին անգամ ԱՄՆ պետական ինստիտուտներից մեկը ամբողջությամբ կենտրոնանում է այլ երկրներին տնտեսական և սոցիալական երկարաժամկետ օգնություն ցուցաբերելու վրա: Այդ ծրագրի ֆինանսավորման համար տարեկան տրամադրվում է ԱՄՆ բյուջեի 1 տոկոսը:
Գործակալության հիմնական աշխատանքների մեջ են մտնում առևտրի, գյուղատնտեսության, տնտեսական աճի, առողջապահության, արտակարգ հումանիտար օգնություն ցուցաբերելու, հակամարտությունները կանխարգելելու և ավելի քան 100 երկրներում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու գործառույթները: