Thursday, 25 04 2024
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները

Քաղաքապետի հրաժարականով նախընտրում են չհետաքրքրվել

«Առաջին լրատվականը» Երևանի կենտրոնական փողոցներից մեկում հարցումների միջոցով փորձեց պարզել, թե ինչ են մտածում մեր քաղաքացիները Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին: Պարզվեց, որ հարցված քաղաքացիների մի մասն ընդհանրապես տեղյակ չէր, որ Երևանի քաղաքապետը հրաժարական է տվել, և առաջին անգամ էր լսում այդ մասին: Մյուս մասը լսել էր այդ մասին, բայց տեղյակ չէր, թե որն է եղել հրաժարականի պատճառը, կամ էլ այդ մասին ուներ շատ կցկտուր տեղեկություններ: Երրորդների համար տեղեկատվության աղբյուրը եղել էր միայն հեռուստատեսությունը, և նրանք որևէ տեսակետ դժվարացան հայտնել: Կային քաղաքացիներ, որոնց չէր հետաքրքրում Երևանի քաղաքապետի հրաժարականը, և հարցը մինչև վերջ չլսած, ձեռքը թափ տալով, հեռանում էին: «Չեմ կարող ասել», «հրաժարականը սպասելի էր», «լսել ենք տարբեր բաներ, բայց չենք կարող ասել` այդ ծեծը եղե՞լ է, թե՞ ոչ, որովհետև պետք է ականատես լինես, որ ասես», «նրանք, որոնք բռնազավթել են իշխանությունը, վաղ թե ուշ այս ձևով են հեռանալու` անկախ այն բանից` քաղաքապետ է, թե` նախագահ», «ինձ չի հետաքրքրում, ես ընտրություններին չեմ մասնակցել, Գագիկ Բեգլարյանին էլ չեմ ընտրել», «քաղաքի նորմալ տղա էր, բայց որ այդպիսի բան է արել, պետք է հրաժարական տար», «որպես քաղաքապետ լավ էր աշխատում, բայց եթե այդպիսի միջադեպ է եղել, մարդ է ծեծել, պետք է հրաժարական տար և հեռանար պաշտոնից», «ես իրեն ճանաչում եմ այնքանով, որ տղան իմ երեխայի հետ էր սովորում, ուրիշ բան չեմ կարող ասել», «հրաժարակա՞ն է տվել, ե՞րբ, առաջին անգամ եմ լսում, ես վերջին օրերին հեռուստացույց չեմ նայում», «ես ժամանակ չունեմ թերթեր կարդալու, չգիտեմ, տարբեր բաներ են ասում, կարծիք չեմ կարող հայտնել»,- ահա այն պատասխանները, որոնք ստացանք մեր` իրենց անունը հրապարակել չցանկացող քաղաքացիներից: Նրանք բոլորն էլ բավարարվեցին այսպիսի լակոնիկ պատասխաններով` հընթացս ասելով, որ քաղաքապետի հրաժարականն իրենց խնդիրներին չի վերաբերում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում