Ավստրալիայում ձերբակալվել է մի բրիտանացի, որը մեղադրվում է սեփական մահը կեղծելու մեջ: Նա այդ քայլին է դիմել, որպեսզի այդկերպ ստանա խոշոր ապահովագրական գումար:
Ավելի վաղ Ուգո Խոսե Չանչեսի կինը հայտարարությամբ դիմել էր բրիտանական իշխանություններին` ասելով, որ Հարավային Ամերիկա կատարած ուղևորության ժամանակ իր ամուսինը մահացել է և այնտեղ էլ, իբր, հուղարկավորվել:
Ոստիկանությունը, սակայն, կասկածել է ցուցմունքների իրավացիությանը, երբ փորձագետները մահվան վկայականի վրա հայտնաբերել են «մահացածի» մատնահետքերը:
Ինչպես պարզել է հետաքննությունը, Ուգո Չանչեսը, որն ունեցել է նաև Էկվադորի անձնագիր, չի մահացել և մեկնել է Սիդնեյ, որտեղ ստացած ապահովագրական գումարով բացել է գեղարվեստական դաջվածքների սրահ:
Ներկայումս Բրիտանիան փորձում է հասնել այն բանին, որ Չավեսին արտահանձնեն, մինչդեռ նրա կինն արդեն կրում է պատիժը՝ դատապարտվելով երկու տարվա ազատազրկման: