Կոալիցիան տապալեց ԼՂՀ անկախության ճանաչման վերաբերյալ «Ժառանգություն» խմբակցության ներկայացրած օրինագծի ընդունումը: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը երեկ այս կապակցությամբ կարծիք հայտնեց. «Թե՛ տապալման, թե՛ նաև հետագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չճանաչման հետևանքների պատասխանատվությունը ընկնում է խորհրդարանական մեծամասնության վրա, և այսօր ուղղակի գնահատական տրվեց մի գործընթացի, որտեղ ռիսկերի պատասխանատվությունը իր վրա էր վերցրել «Ժառանգություն» կուսակցությունը, բայց օրակարգ մտցնելու և դրան պատշաճ ընթացք տալու պատասխանատվությունից խուսափեց խորհրդարանական մեծամասնությունը»: