Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Աստանայի գագաթնաժողովը ցույց տվեց, որ ԵԱՀԿ-ում առկա է ճգնաժամ

Աստանայում դեկտեմբերի 1-2-ին կայացած ԵԱՀԿ վերջին գագաթնաժողովից հետո նորից ակտիվացան խոսակցություններն այն մասին, որ ԵԱՀԿ-ն, ըստ էության, վերածվել է ֆորմալ մի կառույցի, որ այն կորցրել է իր արդյունավետությունը, որ այն դադարել է գործող կառույց լինելուց:
Դա հատկապես երևաց այն բանից հետո, երբ ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահները չմասնակցեցին գագաթնաժողովին, իսկ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն էլ նախատեսվածից շուտ լքեց Աստանան: Խոսակցությունները էլ ավելի ակտիվացան նաև այն բանից հետո, որ չնայած բոլոր սպասումներին և կանխատեսումներին, ԼՂ հարցով ոչ միայն որևէ առաջընթաց չարձանագրվեց այդ գագաթնաժողովի ժամանակ, այլև թե՛ Սերժ Սարգսյանի և թե՛ Իլհամ Ալիևի հռետորաբանությունը լիովին հակադիր բնույթ էին կրում: Որևէ կարևոր բան չարձանագրեց նաև ԵԱՀԿ Աստանայի գագաթնաժողովի արդյունքում ընդունված հռչակագիրը: Եվ ուրեմն, արդյո՞ք կարելի է ասել, որ ԵԱՀԿ-ն դեռ գործուն կառույց է:
Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, 1994-2008 թվականներին ՀՀ ԱԳՆ աշխատակից Մարթա Այվազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրականում ԵԱՀԿ-ի հետ կապված նշված խոսակցությունները վերջին տարիներին մշտապես եղել են: Սակայն դրանք, ըստ Այվազյանի, հասան իրենց գագաթնակետին հենց ԵԱՀԿ Աստանայում կայացած վերջին գագաթնաժողովից հետո: Մարթա Այվազյանը հիշեցրեց, որ ըստ էության, ԵԱՀԿ-ն ունի երեք ուղղություն` ռազմաքաղաքական, շրջակա միջավայր-տնտեսական և մարդու իրավունքներ, որը, ի դեպ, հենց եղել է այդ կազմակերպության ստեղծման հիմնաքարերից մեկը: Նույն ԺՀՄԻԳ-ը, հիշեցնում է Այվազյանը, այդ երրորդ ուղղության կրողն է և եվրոպական միակ հիմնական մասնագիտացված ատյանը, որը դիտորդական առաքելություն է իրականացնում ԵԱՀԿ անդամ պետություններում տեղի ունեցող ընտրություններին: «Սակայն վերջին շրջանում ակնհայտ է դարձել, որ նույնիսկ իրենց հիմնական ուղղությամբ` ընտրությունների գնահատականների հարցում, ԺՀՄԻԳ-ը հաճախ առաջնորդվում է քաղաքական նկատառումներով, ինչը հակասում է ԵԱՀԿ-ի ստեղծման գաղափարներին և նպատակներին: Դրա վառ օրինակներից է ԺՄՀԻԳ-ի տված գնահատականը Հայաստանում վերջին նախագահական ընտրություններին, որը ոչ այլ ինչ էր, քան քաղաքական գործարք ՀՀ իշխանությունների հետ», – ասում է Այվազյանը: Ըստ Այվազյանի` քաղաքական տեսանկյունից եվրոպական տարածաշրջանում ԵԱՀԿ-ն իր դերը, ըստ էության, զիջել է ԵԽ-ին:
«ԵԱՀԿ-ն ի սկզբանե` Նիքսոնի և Բրեժնևի նախաձեռնությամբ ստեղծվել է, որպեսզի հետպատերազմական Եվրոպայում որոշ խնդիրների տան վերջնական լուծումներ, և մասնավորապես հաստատվեն հետպատերազմական սահմանները: Արևմուտքն էլ` հելսինկյան գործընթացի միջոցով փորձել է ինչ-որ եղանակով Վարշավյան համաձայնագրի պետություններին և մասնավորապես ԽՍՀՄ-ին մտցնել մարդու իրավունքներին և ժողովրդավարությանն առնչվող որոշակի վերահսկողության տակ: ԽՍՀՄ փլուզումից հետո նոր աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում ԵԱՀԿ-ն կորցրեց իր սկզբնական նշանակությունը` այն, ինչի համար ստեղծված էր: Փլուզվեց ԽՍՀՄ-ը, նախկին խորհրդային երկրների մեծ մասը դարձան ԵԽ անդամ, և փաստորեն, մարդու իրավունքների, ժողովրդավարության հարցերում առաջնությունը անցավ ԵԽ-ին: Տեսեք` ԵԱՀԿ-ն էլ ունի Նախարարների խորհուրդ, ԽՎ, այսինքն` գրեթե նույն կառուցվածքը, ինչ որ ԵԽ-ն: Սակայն այդ մարմինների գործունեությունը, մարմինների, որոնց օրակարգը նույնպես արտացոլում է մեզ հուզող բազմաթիվ հարցեր, մնում է մեր ուշադրությունից դուրս: Նույն մարդու իրավունքների հարցերում ԵԽ-ն ունի Մարդու իրավունքների դատարան, ինչով էլ ավելի ազդեցիկ ու գործուն է: Իսկ Աստանայի գագաթնաժողովը ակնհայտորեն ցույց տվեց նաև ԵԱՀԿ ներսում խորացած հակասությունները. կազմակերպություն, որտեղ կան ե՛ւ Միջինասիական երկրներ, ե՛ւ եվրոպական երկրներ, կան ԱՄՆ-ն և Կանադան, ինչն էլ դժվարացնում է կազմակերպության արդյունավետությունը, որովհետև այդ երկրները, ըստ էության, շատ տարբեր են, հաճախ ունեն իրարամերժ դիրքորոշումներ, իրար հակասող քաղաքական օրակարգեր», – ասում է Մարթա Այվազյանը:
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ն զգալիորեն թուլացել է նաև Անվտանգության ոլորտում իր ունեցած դերակատարության տեսանկյունից, հատկապես Ռուսաստանի կողմից ԵՍԶՈւ-ին անդամակցության սառեցումից հետո: Դրանից հետո փաստացի թուլացավ այդ կառույցի հիմնական գործառույթներից մեկը` անդամ պետությունների կողմից ԵՍԶՈՒ պայմանագրի կատարման վերահսկողությունը: Անվտանգության այլ խնդիրների, ներառյալ հակամարտությունների կանխարգելման, կարգավորման և նմանատիպ այլ խաղաղարար հարցերում մասնագիտացած ԵԱՀԿ հակամարտությունների կանխարգելման կենտրոնը և այլ համապատասխան կառույցները, իրենց հերթին զիջում են ՄԱԿ-ին և կատարում օժանդակ դեր: Դրա պատճառներից է նաև այն, որ ԵԱՀԿ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով` ի տարբերություն ՄԱԿ-ի, որի ԱԽ-ի հիմնական գործառույթն է միջազգային խաղաղությունը և անվտանգությունը»:
ԼՂ հարցում ևս, ըստ Մարթա Այվազյանի, ԵԱՀԿ-ն չի կարող արդյունավետ լինել, քանի որ այդ կազմակերպությունը չունի այնպիսի մեխանիզմներ, որով կարող է ստիպել կողմերին` դիմելու ինչ-ինչ քայլերի: Հետևաբար, ըստ Այվազյանի, այդ հարցում ամեն ինչ կախված է հակամարտող կողմերի քաղաքական կամքից: Այվազյանը հիշեցնում է, որ նույն Մինսկի խմբում ընդգրկված են ՌԴ-ն և ԱՄՆ-ն, որոնց շահերը հաճախ տարբեր են, երբեմն նույնիսկ հակառակ: «Այդ դեպքում ինչպե՞ս կարող է մի միավոր 2 կամ 3 հակամարտող կողմերին միասնական լուծման բերել, եթե հենց իր ներսում տվյալ հարցի շուրջ կարող է չունենալ միասնական դիրքորոշումներ», – հարցնում է Մարթա Այվազյանը: Նրա խոսքով, Աստանայի գագաթնաժողովը հենց ցույց տվեց, որ այդ կազմակերպության մեջ է արդեն առկա ճգնաժամը, որովհետև Աստանայում, ըստ էության, ոչ մի դարակազմիկ իրադարձություն տեղի չունեցավ, ոչ մի նոր բան չընդունվեց, թեկուզ հենց ի տարբերություն ԵԱՀԿ նախորդ` Ստամբուլյան գագաթնաժողովի, որը տեղի էր ունեցել 11 տարի առաջ: «Եվ 11 տարի անց այդ կազմակերպությունը ցույց տվեց, որ էլ ավելի շատ է կորցրել իր արդյունավետությունը: Ստամբուլում ընդունվեց Ստամբուլյան խարտիան` անկախ նրանից, դա մեզ համար ընդունելի է, թե ոչ: Իսկ այս անգամ, փաստորեն, ոչինչ չեղավ: Իսկ եթե ընդհանուր կազմակերպությունն է ճգնաժամի մեջ, իսկ ավելի ճիշտ` այս պահի դրությամբ այն ուղղակի սպառել է իրեն, ապա դժվար է ենթադրել, որ ԼՂ հարցի պարագայում այդ կազմակերպության կողմից ստեղծված միավորի` Մինսկի խմբի գործողությունները կարող են արդյունավետ լինել: Առավել ևս, որ հաշվի առնելով Մինսկի խմբում ներգրավված պետությունների կազմը, դժվար չէ ենթադրել, որ ցանկության դեպքում նրանք կարող էին ինչ-ինչ արդյունքների հասնել: Իսկ սա ցույց է տալիս, որ Մինսկի խմբից իրականում շատ բան կախված չէ: Ամեն ինչ կախված է այդ խմբի մեջ եղած միավորներից», – ասում է Մարթա Այվազյանը: Այդուհանդերձ, վերջինիս խոսքով, ինքը ներկա պահին ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի փոփոխություն չի ակնկալում: «Չեմ ենթադրում, որ դե յուրե ֆորմատի փոփոխություն կլինի: Իսկ դե ֆակտո` հնարավոր է», – ասում է Այվազյանը` հավելելով, որ դե ֆակտո այդ փոփոխությունը կարող է տեղի ունենալ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջոցով շարունակվող սեպարատ բանակցությունների տեսքով. այն, ինչ այսօր, ըստ էության, անում է ՌԴ-ն` ի դեմս նախագահ Դմիտրի Մեդվեդևի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում